Ուրբաթ, 24 Հունվարի 2020 11:30
Մարիաննա Մկրտչյան

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի

Արմինֆո. Հունվարի 24-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

 

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն: 

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի