Արմինֆո. Հայաստանում յուրաքանչյուր համատիրություն պետք է ունենա իր հաշվարկային հաշիվը բանկում, իսկ բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակիչ՝ իրենը։ Ազգային ժողովը հունվարի 24-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած "Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին" եւ "Համատիրությունների մասին" օրենքներում կատարված փոփոխությունները:
Հակոբյանի խոսքով՝ այսօր բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգն արդյունավետ չէ, ուստի առաջարկվում է սահմանել դրույթ, ըստ որի, յուրաքանչյուր համատիրություն բանկում կունենա իր հաշվարկային հաշիվը, իսկ դրա բնակիչները՝ իրենցը։ Այսպիսով, հնարավորություն կլինի վերահսկել իրական վճարումները եւ դրանց օգտագործման արդյունավետությունը: Պատգամավորն ընդգծել է, որ առաջարկություններն առաջին քայլն են բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգի բարեփոխման ճանապարհին:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն, իր հերթին նշել է, որ հանրապետության ողջ բնակարանային ֆոնդի 45% - ը կազմում են բազմաբնակարան շենքերը: Այս առումով, կարիք կա դրանց անձնագրավորման: Այսօրվա դրությամբ անձնագրավորվել է այդ շենքերի ընդամենը 15 տոկոսը։ Կոմիտեի ղեկավարը հիշեցրել է, որ Սպիտակի երկրաշարժից հետո Խորհրդային Հայաստանի կառավարությունը խոշոր միջոցներ հատկացրեց այդ հարցի լուծման համար, սակայն դրանց արդյունքները անհասկանալի պատճառներով անհետացան: Այժմ ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Վահագն Վերմիշյանը տեղեկացրել է օրենքի նոր նախագծի մշակման մասին, որի վրա աշխատում է հատուկ ստեղծված հանձնաժողովը:
Ուսումնասիրվել է 6 երկրների փորձը, որոնցից մշակվող փաստաթղթի հեղինակները կանգ են առել էստոնական փորձի վրա, որը ճանաչվել է լավագույններից մեկը ԵՄ-ում: Իսկ ներկայացված փաստաթուղթը, Վահագն Վերմիշյանի խոսքով, երկրի կառավարությունը դրական է գնահատում՝ այն համարելով ոլորտի բարեփոխման ուղղությամբ առաջին քայլը։