Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 18:54
Մարիաննա Մկրտչյան

Զինհաշմանդամ մարզիկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին

Զինհաշմանդամ մարզիկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին

Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եռակողմ պայմանավորվածության համաձայն՝ հայ զինհաշմանդամ մարզիկները հունվարի 19-ից 24-ը մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին: Հավաքի նպատակն է մարզիկներին 2021թ. կայանալիք զինվորականների ձմեռային խաղերին նախապատրաստելը:

 

Հավաքին մասնակցող զինհաշմանդամ մարզիկների ընտրության հարցում պաշտպանության նախարարությունը համագործակցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի