Արմինֆո.<Էրեբունի պլազա> բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած քաղաքացին տեղափոխվել է ոստիկանություն
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Ականատեսների խոսքով ՝ կրակ բացելուց առաջ քաղաքացին փնտրում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ։ Մինչդեռ, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ այս պահին տեղեկություն չունի կատարվածի հանգամանքների մասին: <Եթե պարզվի, որ միջադեպն ինչ-որ կապ ունի մեզ հետ, ես հանդես կգամ մեկնաբանությամբ կամ հայտարարությամբ>, - հայտարարել է Սողոմոնյանը: