Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Փաշինյանն արձագանքել է <Էրեբունի պլազա> բիզնես համալիրում զինված անձի մասին լուրին:<Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
ՀՀ ոստիկանության հաղորդագրույան համաձայն՝ <Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ>:
Հավելենք, որ ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների ՝ զինված անձը բիզնես համալիրում պատանդներ է վերցրել ։