Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 14:35
Կարինա Մանուկյան

Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք

Ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք

Արմինֆո. Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

 

<Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8սմ, Լոռիում և Տավուշում 1-2սմ։ Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սակայն հունվարի 28-ից կրկին նույնքանով կբարձրանա։ Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5սմ>,- գրել է նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի