Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 11:56
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի արտգործնախարարն իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել կիպրական կողմին՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում

Հայաստանի արտգործնախարարն իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել կիպրական կողմին՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում

Արմինֆո. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի իր պաշտոնակից Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից,  նախարարները քննարկել են համագործակցության երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ։

 

Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել կիպրական կողմին: Կողմերն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի