Արմինֆո. Հունվարի 23-ին (Ժնևի ժամանակով 14.30 – 18.00-ին) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 35-րդ նստաշրջանի ընթացքում կքննարկվի Հայաստանի 3-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի կողմից գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԳՄՍՆ Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը և ՀՀ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը:
Զեկույցի քննարկման ուղիղ հեռարձակումը հասանելի է լինելու հետևյալ հղմամբ՝ http://webtv.un.org/: