Արմինֆո. ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է Արցախում պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները:
<2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր>,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը: