Արմինֆո. ՙՏուրՍտատ՚ պորտալը ներկայացրել է ռուսաստանցի զբոսաշրջիկների հեղինակային շրջագայությունների համար ԱՊՀ ամենատարածված ուղղությունները, որոնցում տեղ են գտել Երեւանը, Սեւանը եւ Ջերմուկը:
Աղբյուրի համաձայն, ԱՊՀ երկրների հեղինակային շրջագայությունների համար ամենատարածված ուղղությունների թվում են նաև Ալմաթին, Բուրաբայը եւ Ակտաուն՝ Ղազախստանում, Մինսկը, Մինսկի մարզը եւ Վիտեբսկը՝ Բելառուսում, Բուխարաբ եւ Սամարղանդը՝ Ուզբեկստանում և այլ վայրեր:
ՙՏուրՍտատի՚ տվյալներով ՝ հեղինակային շրջագայությունները դառնում են զբոսաշրջության ամենատարածված տեսակներից մեկը։ Վարկանիշը կազմվել է շուկայի վերլուծության արդյունքների հիմնա վրա: