Արմինֆո.Ազգային ժողովը հունվարի 21-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Քրեական դատավարության օրենսգրքում։ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքով օրենքի նախագիծն ուղղված է ժամանակավոր կալանք կիրառելը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությանը։
Ներկայումս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, միջնորդությունը քննելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին եւ նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է ընդունում միջնորդությունը բավարարելու եւ ժամանակավոր կալանք կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին:
Ժամանակավոր կալանք կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով։