Արմինֆո.ՀՀ կառավարությունն օրենսդրական մակարդակով մտադիր է կրճատել վարչապետին հասցեագրված հայտարարությունների, դիմումների և բողոքների քանակը։ ՀՀ Ազգային ժողովը հունվարի 21-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Պետական կառավարման համակարգի մարմինների մասին" օրենքում եւ "Կառավարչական իրավական հարաբերությունների կարգավորման մասին" հարակից օրենքում:
Ներկայացնելով նախագիծը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ընդգծել է, որ ներկայացված փաստաթղթի նպատակն է կրճատել իր ենթակայության կառույցների (վարչապետի աշխատակազմ, ոստիկանություն, ԱԱԾ, սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ) կողմից հնարավոր ոչ իրավաչափ գործողությունների կապակցությամբ վարչապետի անունով հայտարարությունների, դիմումների և բողոքների քանակը:
Ընդ որում, ինչպես նշել է փոխնախարարը, փաստաթղթերի քննարկման մեխանիզմը չի փոխվում, փոխվում է միայն դրանց իրավական կարգավորումը։ Օրինակ՝ ոստիկանության գործողությունների դեմ բողոքների առկայության դեպքում փաստաթղթերը ուղարկվում են ոչ թե վարչապետին, այլ ոստիկանություն կամ դատարան։