Արմինֆո.Հայաստանի պետական ծառայողների խորհրդականների տարիքային ցենզը 30 տարեկանից կկրճատվի մինչեւ 25 տարեկան: Հունվարի 21-ի նիստում Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Հանրային ծառայության մասին" օրենքում:
Ներկայացված փաստաթղթի հեղինակ, ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով, խորհրդականի պաշտոնին այժմ կարող են հավակնել միայն այն անձինք, ովքեր ունեն հանրային ծառայության հնգամյա մասնագիտական աշխատանքային ստաժ: Առաջարկվում է ազատականացնել աշխատանքային ստաժի առկայության պահանջը մինչեւ 3 տարի, իսկ տարիքային ցենզը՝ 30 տարեկանից նվազեցնել մինչեւ 25 տարեկան: