Երկուշաբթի, 20 Հունվարի 2020 14:00
Կարինա Մանուկյան

Քրեական գործը, որով անցնում է Սերժ Սարգսյանը, հանձնվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ

Քրեական գործը, որով անցնում է Սերժ Սարգսյանը, հանձնվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ

Արմինֆո. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից, հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

ՙՔրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրըԿառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համարԱպրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար
Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողներիԹորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների
Պետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքումՊետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Փաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհՓաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորներիԿորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՎերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Ավիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերինԱվիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին
Փոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուցՓոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց
Nail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքումNail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքում
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառովՀայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառով
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձիՏիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայողՀակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող
ՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապվածՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապված
Փնտրել ըստ օրերի