Արմինֆո. ՙՏուրՍտատ՚ տուրիստական պորտալը հունվարի 19-ին ներկայացրել է Ռուսաստանի զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ երկրների ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը:
Աղբյուրի համաձայն, ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերը գտնվում են Ղազախստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում և Ղրղզստանում: ԱՊՀ-ում զբոսաշրջիկների այցելած լեռնադահուկային հանգստավայրերի առաջին տասնյակում են Շիմբուլակը, Ղազախստանի Ալթայի Ալպերը եւ Նուրտաուն, Բելառուսի Լոգոյսկն ու Սիլիչին, Ադրբեջանի Շահդաղն ու Թուֆանդաղը, Հայաստանում՝ Ծաղկաձորը, Ղրղզստանում՝ Կարակոլը եւ Ուզբեկստանում՝ Չիմգանը:
Վարկանիշը կազմվել է ԱՊՀ ձմեռային հանգստավայրերում տուրերի եւ հանգստի առաջարկների վերլուծության արդյունքների հիման վրա:
Ձյան համաշխարհային օրը (World Snow Day) նշվում է որպես ձմեռային մարզաձեւերի օր հունվարի նախավերջին կիրակի օրը դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) նախաձեռնությամբ՝ սկսած 2012 թվականից: