Արմինֆո. Ղազախական SCAT ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է "Նուրսուլթան - Երևան" չվերթի իրականացումը։
Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, չվերթները դադարեցվում են 3 ամսով։ "Ղազախստանի և Հայաստանի հարգելի քաղաքացիներ, "SCAT" ավիաընկերությունը տեղեկացնում է, որ 2019/2020 ձմեռային չվացուցակի օպտիմալացման շրջանակում ժամանակավորապես դադարեցնում է "Նուր-Սուլթան - Երևան" չվերթի իրականացումը 21.01.2010-14.04.2010 թթ. ժամանակահատվածում:
Նշված ժամանակահատվածում չվերթի տոմսեր ձեռք բերած ուղեւորներին անհրաժեշտ է դիմել դրանց ձեռքբերման վայր կամ հաճախորդների աջակցության կենտրոն ՝ Նուր-Սուլթանում ՝ 8 7252 99 88 80 (շուրջօրյա), Երեւանում +374 10 58 70 70, +374 98 66 94 68 (Բջջ) հեռախոսահամարներով", - ասվում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան հաղորդագրության մեջ: