Ուրբաթ, 17 Հունվարի 2020 20:45
Կարինա Մանուկյան

Հայկ  Մարությանն  ընդունել է Հայաստանի  Հանրապետությունում  Եվրոպական  Միության դեսպանին

Հայկ  Մարությանն  ընդունել է Հայաստանի  Հանրապետությունում  Եվրոպական  Միության դեսպանին

Արմինֆո. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

 

Հայկ Մարությանը շնորհավորել է հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ԵՄ պատվիրակության ղեկավարի գրասենյակի հետ քաղաքային իշխանության համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել համագործակցության շրջանակը:

 

Եվրամիության ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ Երևանում իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, այլընտրանքային էներգետիկայի զարգացման, թափոնների կառավարման, հանրային տրանսպորտի, հատկապես՝ մետրոպոլիտենի արդիականացման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներում: Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցության սահմանները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի