Արմինֆո. ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը ։
Նա նաեւ նշել է, որ դեպքի վայրում ատրճանակ է հայտնաբերվել։ Մելիքյանը հավելել է, որ այս պահին կատարվում է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև քննիչները դիտում են տեսախցիկների տեսագրությունները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը խոստացել է առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնել ։
Մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով չի հարցաքննվել եւ դատաիրավական որեւէ կարգավիճակ չի ունեցել: Նշենք, որ հունվարի 17-ին Երեւանի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Հիշեցնենք, որ Կուտոյանը ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնում էր 2016-2018թթ.: