Արմինֆո. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հարազատներին ու բարեկամներին: Հիշեցնենք, որ Կուտոյանի դին հրազենային վիրավորումով հայտնաբերվել է այսօր Երեւանում ՝ Պարույր Սեւակի փողոցի վբակարաններից մեկում:
Հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշել է, որ ապշած է Կուտոյանի մահվան լուրից: Ցավակցություն հայտնելով զոհվածի հարազատներին ու բարեկամներին՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ ողբերգության մանրամասները հայտնի կդառնան արդեն մոտ ժամանակներս: Մինչդեռ նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Կուտոյանի մահը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ։ <Անկախ զբաղեցրած պաշտոնից, խոսքը մարդկային կյանքի մասին է>, - նշել է նա:
Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանը ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնում էր 2016-2018թթ.: