Արմինֆո. Ապօրինի որդեգրման սկանդալային գործից հետո ՀՀ առողջապահության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում խստացնում է ծննդօգնության ոլորտի կարգավորումը ։ Այս մասին հունվարի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Չմանրամասնելով ՝ նախարարը տեղեկացրել է, որ իրականացվող աշխատանքներն ուղղված են բուժաշխատողի և երեխայի մոր (կամ նրա հարազատների) ապօրինի հարաբերությունների կանխարգելմանը։ Նրա խոսքով, կգործեն մեխանիզմներ ՝ ուղղված ինչպես ապօրինի գործողությունների կանխարգելմանը, այնպես էլ մեղավորներին անհապաղ պատժելուն: Բացի այդ, փորձում ենք կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ այս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե ուր է իրենց մահացած երեխայի դիակը:
Նախարարն անդրադարձել է նաև ապօրինի որդեգրման քրեական գործին՝ նշելով, որ հասարակությանը հուզող բոլոր հարցերին կպատասխանի քննությունը: Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ բոլոր մեղավորները պատիժ կկրեն՝ անկախ աշխատանքային ստաժից և զբաղեցրած պաշտոնից: