Արմինֆո.Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմք ունեն և բավական հագեցած օրակարգ։ Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա ՌԴ կառավարության հրաժարականը ։
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ այս օրակարգի շրջանակներում դրանք շատ ակտիվ և արդյունավետ են:
Ինչ վերաբերում է <Իմ քայլը> խմբակցության պատգամավորների հետ Մնացականյանի հանդիպմանը, վերջինս նշել է, որ կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին վերաբերող հարցեր: <Մենք այս ձևաչափին շատ կարևոր նշանակություն ենք տալիս։Խորհրդարանը մեզ համար շատ կարևոր հարթակ է ։ Ավելին, ինչպես գիտեք, մեր համագործակցության մեջ առանձնահատուկ դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը։ Մենք պարբերաբար հանդիպում ենք պատգամավորների հետ և մեր գործողությունները համաձայնեցնում ենք առավել արդյունավետ աշխատանքի համար>, - ընդգծել է Մնացականյանը ։