Արմինֆո. Հայաստանը կմիանա «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի համաձայնագրին: Հունվարի 16-ին կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել այդ փաստաթուղթը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Ինչպես իր ելույթում նշել է էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, աշխարհում տպագիր արտադրանքի միայն 2 տոկոսն է հասանելի կույր եւ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ապահովել միջազգային գրականության հասանելիությունը տվյալ խմբի քաղաքացիների համար ։ Փաստաթուղթը լուծում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մտավոր սեփականության պաշտպանությունը, համապատասխանությունը ձևաչափերին, որոշում է դրա իրականացման համար պատասխանատու լիազոր կառույցները։ Հրատարակչությունները, որոնք հրատարակելու են միջազգային գրականություն, կազատվեն հեղինակային իրավունքների պահպանման գծով պատասխանատվությունից: Նրանք ինքնաբերաբար չեն կատարի վճարումներ հեղինակներին եւ նրանց իրավահաջորդներին: Ավելին, կույրերի եւ սահմանափակ տեսողությամբ անձանց համար գրականության հրատարակումը հնարավոր կլինի իրականացնել առանց հեղինակների թույլտվության, բայց միայն այն դեպքում, եթե հրատարակիչները չձգտեն շահույթ ստանալ: Համաձայնագրի դրույթները կտարածվեն նաև գրադարանների վրա։ Դրանով իսկ, ինչպես նշել է փոխնախարարը, կապահովվի միջազգային գրականության հասանելիությունը նշված կատեգորիայի քաղաքացիների համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բատոյանն, իր հերթին ընդգծել է, որ ներկայում Հայաստանում հաշվվում է շուրջ 16 հազար կույր և տեսողության խնդիրներ ունեցող անձ, և ներկայացված փաստաթուղթը եւս մեկ քայլ է նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Բացի այդ, համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի միջազգային պարտավորություններին։ Նշենք, որ Մարաքեշի պայմանագիրը ստորագրվել է 2013թ. հունիսի 27-ին եւ ուժի մեջ է մտել 2016թ.սեպտեմբերի 30-ին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ