Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 11:12
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արմինֆո.Հունվարի 16-ին՝ ժամը 10:22-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝  մյուս ավտոմեքենաների համար:

 

Փակ է Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Գյումրի հատվածը:

 

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց:

 

Գեղարքունիքի մարզում, բացի Մարտունի և Վարդենիս քաղաքներից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղում է ձյուն:

   

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի