Արմինֆո. Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ:
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները:
Նշենք, որ Սահմանադրական դատարանում վերջին շրջանում կրքեր են բորբոքվում։ Գործող կառավարությունը քննարկում է Սահմանադրական դատարանի գործող կազմը ցրելու տարբերակը ՝ նշելով, որ այդ կառույցը վերջին շրջանում գտնվում է խորը ճգնաժամի մեջ ։ Սահմանադրական դատարանի դատավորներն իշխանությունների այս դիրքորոշումը չեն կիսում և հրաժարական տալ չեն ցանկանում: