Արմինֆո. Հայաստանում մշակույթի և պատմության հուշարձանների պահպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Այս մասին հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը ։
Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անկախության առաջին տարիներից Հայաստանում սկսվել է հողամասերի սեփականաշնորհումը, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում այն դեպքում, եթե հնագետները մտադիր են այս կամ այն վայրում պեղումներ իրականացնել ։ Ավետիսյանը նաև տեղեկացրել է, որ մշակութային շերտերը քանդվում են նաև լայնածավալ շինարարական աշխատանքների արդյունքում: Իրենց լուման են ներդնում նաև <սև հնագետները>, որոնք գանձեր փնտրելիս շարունակում են լուրջ վնաս հասցնել պատմամշակութային հուշարձաններին ։
Ավետիսյանը հույս է հայտնել, որ խնդիրները կհաջողվի լուծել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին օրենքում փոփոխությունների շնորհիվ, որոնք այս պահին փորձագիտական քննարկումների փուլ են անցնում: Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում առկա են չլուծված հարցեր, որոնք կապված են հնագիտական գտածոների պահեստավորման եւ պահպանման համար լրացուցիչ տարածքների բացակայության հետ, ինչը բացասաբար է ազդում արտեֆակտների ուսումնասիրման գործընթացի վրա: