Արմինֆո.Veon հեռահաղորդակցային հոլդինգը ("Վիմպելկոմ"-ի սեփականատեր, "Բիլայն" ապրանքանիշ) բանակցություններ է վարում Ucom օպերատորի հետ Հայաստանում իր բիզնեսի հնարավոր վաճառքի շուրջ, հաղորդում է "Կոմերսանտ" թերթը' վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը:
"Այդ բանակցությունները կարող են ունենալ արդյունք կամ չունենալ՝ գործարքի կնքման տեսքով։ Veon-ը կտեղեկացնի թարմացումների մասին, եթե դրանք լինեն՝ պահանջներին համապատասխան", - ասվում է հոլդինգի հայտարարության մեջ:
Veon-ն ակտիվներ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում, Ալժիրում, Պակիստանում եւ Բանգլադեշում: Հոլդինգի 47,9 տոկոսը պատկանում է Միխայիլ Ֆրիդմանի եւ նրա գործընկերների LetterOne-ին, եւս 8,3 տոկոսը վերահսկում է հոլանդական հավատարմագրային ընկերությունը, բաժնետոմսերի 34,9 տոկոսը ազատ շրջանառության մեջ է: