Արմինֆո. Բացահայտվել է Իրանի քաղաքացիների կողմից Հայաստան թմրանյութերի ապօրինի ներկրման փորձ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն, ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները "Ագարակ" անցակետում զննել են Իրանի քաղաքացի Ա.Կ. – ին, որի մոտ հայտնաբերվել է 52 գրամ "ափիոն" տեսակի թմրամիջոց: ՊԵԿ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: