Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետը:
ՙՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)՚, - գրել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե որ գործի շրջանակում է հրավիրվել ՔԿ: