Երեթշաբթի, 14 Հունվարի 2020 21:21
Ալինա Հովհաննիսյան

Մեկ քայլ առաջ` ժամանակակից տեխնոլոգիաների և ֆինանսների շուկայում

Մեկ քայլ առաջ` ժամանակակից տեխնոլոգիաների և ֆինանսների շուկայում

Արմինֆո. Առաջին անգամ Հայաստանի ֆինանսական շուկայում Ամերիաբանկը ներդրել է սպառողական (ապառիկ) վարկերի տրամադրման նոր և ժամանակակից համակարգ: 

 

Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, այն գործում է մեքենայական ուսուցման/արհեստական բանականության ալգորիթմների հիման վրա: Նոր համակարգը  բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս սպառողական վարկի ձևակերպումը իրականացնել առավել արագ և հարմարավետ: Հաճախորդի վարկունակության համակողմանի գնահատման շնորհիվ վարկի տրամադրման գործընթացն իրականացվում է առավելագույն ճշգրտությամբ: Ցուցանիշները ավտոմատ կերպով հաշվարկվում են  հաճախորդի  անձնական տեղեկությունների, վճարունակության, վարկային պատմության և այլ տվյալների հիման վրա:

 

Արդեն շոշափելի են նոր ծրագրի դրական արդյունքները: Էապես ավելացել է հաստատված և տրամադրված սպառողական վարկերի քանակը: Մեկնարկային ամսում` 2019թ. նոյեմբերին, մեքենայական ուսուցման/արհեստական բանականության մոդելների հիման վրա տրամադրվել է ավելի քան 4824 սպառողական (ապառիկ) վարկ, ինչը նպաստել է 33 %-ով սպառողական վարկերի պորտֆելի աճին: Դեկտեմբերին այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 7897, իսկ աճը` 35%:

2019թ.-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նոր մոդելով սպառողական վարկերի ծավալը կազմել է ավելի քան 3,7 մլրդ դրամ, ինչի արդյունքում ապառիկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը աճել է 46 %-ով: 

 

Տեղեկացվում է նաև, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերից բանկը հաջողությամբ գործարկել է նմանատիպ համակարգ իրավաբանական անձանց՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Ավտոմատ  կերպով տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա հաշված րոպեների ընթացքում կայացվում է  վարկային որոշում և վարկի փաստացի տրամադրում:  Ծառայությունը հաջողությամբ շարունակում է գործել`   բիզնեսին հնարավորություն տալով վարկի ստացման ամբողջ գործընթացը` հայտի լրացումից մինչև վարկային պայմանագրի ստորագրում կազմակերպել հեռահար: Մանրածախ բիզնես վարկերի 56%-ը այսօր հաստատվում  և տրամադրվում է այս համակարգով: Նոր մոդելի ներդրումից հետո բիզնես վարկառուների քանակը աճել է 42%-ով: Նոր համակարգով արդեն իսկ հաստատվել և տրամադրվել է 1241 վարկ` 3,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

 

Ամերիաբանկը շարունակաբար կատարելագործում է  հաճախորդների հեռահար սպասարկման համակարգը` ներդնելով նոր և ժամանակակից  մեխանիզմներ, որոնք սպասարկումը կդարձնեն առավել արագ, ճկուն և հարմարավետ:

 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի