Արմինֆո. Հայաստանում իրավասու մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում կլիմայի փոփոխության խնդրին՝ կենսաբազմազանության վրա ազդեցության տեսանկյունից: Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է <Թռչնասերների կենտրոնի> ղեկավար Սիլվա Ադամյանը։
Փորձագետը նշել է, որ Հայաստանում արդեն նկատվում են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետեւանքները: Մասնավորապես, այդ գործընթացն անդրադարձել է Սևանա լճին, որը 2019 և 2019 թվականներին <ծաղկել է>՝ կապույտ-կանաչ ջրիմուռների պատճառով ։ Ջրային ռեսուրսների հետ կապված իրավիճակի վատթարացման գործում իրենց լուման են ներդրել նաև փոքր ՀԷԿ-երը, որոնք կառուցվել են գետերի վրա ՝ առկա նորմերի խախտմամբ։ Սա իր հերթին <հարվածել է> գետերի էկոհամակարգին՝ դրանով իսկ խորացնելով կլիմայի տաքացման հետեւանքները: Ադամյանն ուշադրություն է հրավիրել Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների վրա, որոնց զոհ են դարձել հարյուր միլիոնավոր կենդանիներ: Մինչդեռ, ըստ նրա, Հայաստանում իրավասու մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում կլիմայի փոփոխության խնդրին՝ կենսաբազմազանության վրա ազդեցության տեսանկյունից: Դա հատկապես տխրեցնում այն պատճառով, որ հանրապետությունում նախորդ տարի անտառային հրդեհների աճ է նկատվել, որոնք ընդգրկել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքները ։ Բացի այդ, անտառային հրդեհներ են տեղի ունեցել նաև ձմռանը, ինչը Ադամյանն աննախադեպ է համարել ։
<Հանուն կայուն զարգացման> ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշել է, որ ՄԱԿ-ի տվյալներով ՝ վերջին 50 տարիներին կլիմայի փոփոխության հետևանքով մոլորակի վրա բնական աղետների թվի աճ է նկատվում: Ընդ որում, ինչպես ընդգծվել է, միայն վերջին 3-4 տարում դրանց թիվն աճել է չորս անգամ ։ Հաշվի առնելով դա ՝ նա կոչ է արել պատկան մարմիններին վերանայել ընդերքօգտագործման և քաղաքաշինության քաղաքականությունը Հայաստանում ՝ հատկապես հաշվի առնելով անապատացման բարձր ռիսկերը: