Արմինֆո. 2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Հայաստանի խորհրդարանը, ինչպես նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի, Մալթայի եւ Կիպրոսի խորհրդարանները: