Արմինֆո. Անտեսելով Թուրքիայի կողմից Կիպրոսի ջրերում անօրինական գործունեությունը դադարեցնելու մասին Եվրամիության կոչերը՝ Անկարան, այնուամենայնիվ, Բաքվի հետ համատեղ մտադիր է պայքարել <Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինական այցերի և ապօրինի տնտեսական գործունեության դեմ>:
Ինչպես Trend-ին հայտնել Է Անկարայում դիվանագիտական աղբյուրը, թուրքիայի ԶԼՄ-ներում պարբերաբար կտարածվի նախազգուշական բնույթի տեղեկատվություն ։ <Ադրբեջանի օկուպացված տարածքներ ապօրինի այցերի և այդ տարածքում ապօրինի տնտեսական գործունեության դեմ համատեղ պայքարի շրջանակներում, Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների միջև կիրականացվի
տեղեկատվության կանոնավոր փոխանակում>, - հայտնել Է աղբյուրը ։
Նրա խոսքով ՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ապօրինի արտադրված արտադրանքը չի թույլատրվի ներմուծել Թուրքիա։