Արմինֆո. Ձեռնմուխ ենք լինում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի 2015-2018 թվականների ընթացքում շուրջ 100 միլիոն եվրոյի հասնող վարկային միջոցների և դրամաշնորհների մսխման դեպքերի հայտնաբերման և կատարողներին պատասխանատվության կանչելու գործին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
<Մեր տրամադրության տակ առկա են ահռելի տեղեկություններ նշված տարիներին ՀՀ ՊԵԿ նախագահներ Գագիկ Խաչատրյանի, Հովհաննես Հովսեփյանի և Վարդան Հարությունյանի կողմից պետությանը հասցված հարյուրավոր միլիոնների հասնող վնասի վերաբերյալ փաստական տվյալներ>,- գրել է նա: