Արմինֆո. Հունվարի 10-ին ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 30 մլն դրամ գրավի դիմաց փոխել ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ("ՄԱՊ-ի Ալիկ") նկատմամբ խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորն ու նրա որդին ՝ Մակար Պետրոսյանը, կասկածվում են փողերի լվացման մեջ։ Նախորդ տարվա հոկտեմբերին Ալեքսան Պետրոսյանը ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակում, սակայն հետագայում ազատ էր արձակվել: Մինչդեռ նոյեմբերին ընդհանուր իրավասության դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։
Հավելենք, որ Ալեքսան Պետրոսյանը 1995 թվականից հանդիսանում է " ՄԱՊ " ՓԲԸ գործադիր տնօրեն և վարչության նախագահ: 2003-2017 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր: