Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան այցի արդյունքների վերաբերելի մասը կուղարկվի Դատախազություն՝ ստուգման նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՄԻՊ գրասենյակից, դրանց առնչությամբ առկա է ստուգման անհրաժեշտություն, այդ թվում՝ կապված «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ հայտնաբերելու հետ:
ՙՀիշեցնենք, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացրել է չհայտարարված այց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:
Կատարվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ՚, - ասվում է հաղորդագրությունում: