Արմինֆո.Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կվերածվի թանգարանի:
Ինչպես Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր:
Հիշեցնենք, որ ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել է 2003 թվականին հրապարակի վերակառուցման ժամանակ։ Մասնավորապես՝ հայտնաբերվել են տարբեր գույների տուֆից պատրաստված սալիկներ, կավե ջրատար խողովակներ: Փորձագետների կարծիքով ՝ շինությունները պատկանել են XVII դարին ։ Մինչդեռ նույն 2003 թվականին գտածոն կոնսերվացվել է, ծածկվել ասֆալտի շերտով ։