Արմինֆո. Նախնական տվյալներով՝ Իրանում ուկրաինական ուղեւորատար Boeing-737-ի վթարի զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այս մասին Facebook - ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ին՝ Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ PS752 չվերթն իրականացնող "Ուկրաինայի միջազգային ավիաուղիների" կործանված ինքնաթիռում եղել է 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Նրանք բոլորը զոհվել են։