Արմինֆո. Տավուշի հատվածում Ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ, հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել։ Մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չի հաղորդել: