Արմինֆո. Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 30-31-ը և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: