Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել զոհերի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:
Այսօր առավոտյան Bek Air ավիաընկերության Fokker-100 ինքնաթիռը, որում 98 մարդ է եղել, կործանվել է Ալմաթիի մերձակայքում թռիչքից հետո: Ինքնաթիռի կործանման հետևանքով 12 մարդ է զոհվել, որոնցից մեկը եղել է օդանավի հրամանատարը: Երկրորդ օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել։ Ալմաթիի հիվանդանոցներ է տեղափոխվել 53 տուժած, այդ թվում ՝ 9 երեխա։ 10 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Վթարի վայրում հայտնաբերվել են ինքնաթիռի ինքնագրիչները։ Սկսվել է հետաքննություն անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ հոդվածով։ Վթարի հնարավոր պատճառները քննիչները համարում են օդաչուների սխալը եւ տեխնիկական անսարքությունը։ Fokker-100 ինքնաթիռների թռիչքներն ու Bek Air ավիաընկերության գործունեությունը դադարեցվել են։