Արմինֆո. Հայաստանում սպասում են 3 միլիոներորդ ավիաուղեւորին։
Ինչպես հաղորդել է "Հայաստանի միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը, այդ անձը կարող է լինել Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորը, որը Երեւան կժամանի դեկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին: Այս կապակցությամբ նշված չվերթի բոլոր ուղեւորներին անակնկալներ են սպասվում։
Հիշեցնենք, որ տարեսկզբից ի վեր Երեւանի "Զվարթնոց" եւ Գյումրիի "Շիրակ" օդանավակայաններիի ուղեւորահոսքն աճել է 11,4 տոկոսով՝ մինչեւ 2 մլն 931 հազար 80 մարդ: