Արմինֆո.Կոռուպցիայի մեջ մեղադրվող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լորեցյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ տեղեկատվությունը զետեղված է egov.am-ում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել, այնուհետև ձերբակալվել Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը, ինչպես նաև ՀՀ - ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի ղեկավարը, ով նաև մի շարք մատակարար ընկերությունների փաստացի ղեկավարն է:
Փոխնախարարը վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտին աջակցություն ցուցաբերելու դիմաց նախարարության ենթակայության տակ գտնվող սուբյեկտների կարիքների համար սպորտային հագուստի և գույքի գնման մրցույթներ և գույք ձեռք բերելու համար, վարորդի աջակցությամբ պայմանավորվել էր ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: