Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները փակուղում են, եւ 2020 թվականին որեւէ հատուկ հեռանկար, առաջընթաց ակնկալելու հարկ չկա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը։
"Այս լույսի ներքո՝ Հայաստանը, պարզապես, պետք է անցնի այլընտրանքային միջոցների, որոնք մեզ թույլ կտան պահպանել սեփական ազգային շահերը ։ Այսօր մենք ՝ մի խումբ փորձագետներ, լրջորեն զբաղվում ենք դաշնային կամ համադաշնային սկզբունքով միավորված Հայաստանի ստեղծելու գաղափարի մշակմամբ", - ընդգծել է նա։
Ըստ դիվանագետի ՝ Երևանն, ամեն դեպքում, պետք է հրաժարվի կարգավորման "մադրիդյան սկզբունքներից"։ Հայաստանի մասնակցությունը բանակցություններին նման փաստաթղթի հիման վրա Նավասարդյանը գնահատում է որպես Երևանի ամենամեծ դիվանագիտական սխալը։ Նրա գնահատմամբ՝ սկզբունքների իրագործումը կհանգեցնի Արցախի կորստին։ Իսկ հայ ժողովրդի կողմից Արցախի կորուստը կհանգեցնի հենց Հայաստանի կորստին։
Դիվանագետի գնահատմամբ, հայ ժողովրդի համար, , անընդունելի են նաև "Լավրովի ծրագիրը" և Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցի կետերը։ Նույնիսկ մի թիզ Արցախյան տարածքի հանձնումը, ըստ նրա, հարվածի տակ կդնի ողջ Արցախը։ Այս լույսի ներքո՝ Նավասարդյանը "Լավրովի ծրագիրը" գնահատում է որպես Ադրբեջանի համար բավական շահավետ փաստաթուղթ, որը մշակվել է նույն սկզբունքների հիման վրա։
Նիկոլ Փաշինյանի կառավարության բացթողումներից մեկը դիվանագետը համարում է արտաքին քաղաքականության հայեցակարգի բացակայությունը ։ Մինչդեռ, ըստ նրա, արտաքին քաղաքականության ճանապարհային քարտեզը Հայաստանի համար անհրաժեշտություն է։ Հենց դրա բացակայությունն է պայմանավորում Հայաստանի դոփումը տեղում ՝ դրսից եկող այս կամ այն գործընթացների սպասումով, որոնք ստիպում են Երևանին արձագանք դրսևորել։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները: Ներկայում կարգավորման գործընթացն անվանապես ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջադրված եւ 2009 թվականին նորացված "Մադրիդյան սկզբունքների" հիման վրա, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայում:
Արմինֆո. Իմ հիշողությամբ՝ Բաքուն պաշտոնապես ոչ մի անգամ չի բարձրացրել ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցը, նախընտրելով զարգացնել հարաբերություններն իրեն հարկավոր երկրների հետ՝ ցանկացած ինտեգրացիոն կազմակերպությունից դուրս: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը։