Արմինֆո.Նախօրեին Երևանում ձերբակալվել է TV5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։ Այս տեղեկատվուությունը տրամադրել է Հատուկ քննչական ծառայությունը։ Թավադյանը կասկածվում է 2008 թվականի մարտի 1-ի գործով ցուցմունքները փոխելու նպատակով վկային կաշառելու փորձի մեջ։
Ավելի վաղ ոստիկանությունը հրապարակել էր տեսագրություն, որի համաձայն, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից մեկը վկային առաջարկել էր փոխել ցուցմունքները՝ փողի եւ լավ պաշտոնի դիմաց: