Արմինֆո. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեմ է հանդես եկել Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող անձանց ՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցի քաղաքականացմանը։ Դեկտեմբերի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նշել է, որ Հայաստանում քրեական գործերով անցնող անձինք մեկնում են ոչ միայն Ռուսաստան, այլեւ այլ երկրներ, եւ ինքն անձամբ այդ կապակցությամբ չէր առանձնացնի հենց Ռուսաստանը։
Ինչ վերաբերում է մեղադրյալներին հայ իրավապահներին հանձնելուն կամ չհանձնելուն, ապա այստեղ Կոպիրկինը կոչ է արել չքաղաքականացնել այդ հարցը, քանի որ այն գտնվում է իրավական հարթությունում և լուծվում է համապատասխան կառույցների մակարդակով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի տարածքում են գտնվում, մասնավորապես, 2008 թվականի մարտի 1-ի գործով մեղադրյալներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործով անցնող դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:
Ընդ որում, հայ իրավապահները պաշտոնապես դիմել են ռուսական համապատասխան կառույցներին ՝ մեղադրյալներին Հայաստան արտահանձնելու պահանջով։