Արմինֆո.Արցախի դեմ ադրբեջանական բանակի ագրեսիան հնարավոր է՝ Ալիևների ընտանիքին իշխանությունից զրկելու նպատակով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
"Այսօր, ի դեպ, ինչպես և միշտ, շատ է խոսվում Արցախի դեմ հերթական ադրբեջանական ագրեսիայի հնարավորության մասին։ Նշվում են, նույնիսկ, ժամկետներ, առավել հաճախ՝ հաջորդ տարի: Իմ կարծիքով, լայնածավալ մարտական գործողությունների նախաձեռնումը ձեռնտու չէ, առաջին հերթին, Իլհամ Ալիևին։ Պատերազմը նրա և նրա ընտանիքի համար էական ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով այդ երկրում փետրվարին նախատեսվղո խորհրդարանական ընտրությունները։ Եվ մարտական գործողությունների անհաջող ավարտը լիովին կարող է ավարտվել Ալիևների ընտանիքի իշխանության տապալմամբ", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ հակառակորդին, դիվանագետի գնահատմամբ, մնում է բավարարվել Հայաստանի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի կանոնավոր գնդակոծություններով: Ադրբեջանական զինված ուժերը "սիրում են", հատկապես, Տավուշը՝ տվյալ տարածաշրջանի աշխարհագրական դիրքի պատճառով։ Հենց տեղանքի առանձնահատկություններն են ադրբեջանցիներին թույլ տալիս համեմատաբար հեշտ գնդակոծության տակ պահել Տավուշի գյուղերը։
Ըստ դիվանագետի ՝ Բաքվի համար հենց Հայաստանի հետ սահմանին միջադեպերի հրահրումը նաև քաղաքական մոտիվացիա ունի։ Այսպիսով Ադրբեջանը ցուցադրում է պայքար "ագրեսոր պետության"՝ Հայաստանի դեմ։ Եվ, համապատասխանաբար, այդպիսով, համահարթեցնում է Արցախի՝ որպես հակամարտության կողմի և ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոնի առկայության փաստը։
Նրա գնահատմամբ, Հայաստանի և Արցախի դեմ Բաքվի ևս մեկ զենք է "Ղարաբաղի ադրբեջանական համայնք" տերմինի կիրառումը։ Դրանով Ալիևների ռեժիմը ցանկանում է ընդգծել, որ Արցախը չի եղել տարածքային-վարչական միավոր՝ բացառապես հայերի ազգային ինքնավարության ներքո։
"Ընդ որում, իրականում Ադրբեջանը երբեք չի ունեցել և չունի համայնքային կառավարում, որը նախատեսված է մի շարք այլ երկրներում։ Եվ բանակցություններում դիրքորոշման փոփոխության դեպքում Հայաստանը լիովին ի զորու է արմատապես փոխել իրավիճակը։ Սակայն պաշտոնական Երեւանն առայժմ կամ չի ցանկանում, կամ, պարզապես, չգիտի, թե ինչպես դա կարելի է անել", - ամփոփել է դիվանագետը։
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացնում են համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից: Ներկայում կարգավորման գործընթացն անվանապես ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջադրված եւ 2009 թվականին նորացված "մադրիդյան սկզբունքների" հիման վրա, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայում: