Արմինֆո. Հայաստանի կենսալաբորատորիաներ ռուսաստանցի մասնագետների մուտքի թույլատրման մասին հուշագիրը պատրաստության շատ բարձր աստիճանում է:
Այդ մասին դեկտեմբերի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, նշելով, որ փաստաթղթի բոլոր էական դրույթները համաձայնեցվել են, եւ այս փուլում առկա են որոշ տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են համաձայնեցում երկու կողմերից: "Ընդհանուր առմամբ, ես խնդիրներ չեմ տեսնում, որպեսզի այդ հուշագիրը ստորագրվի", - հայտարարել է Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին ԱՄՆ ՊՆ ֆինանսավորմամբ Հայաստանում բացվել է երեք լաբորատորիա ՝ Երեւանում, Գյումրիում եւ Իջեւանում։ Հայկական և ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ այդ լաբորատորիաները երկակի նշանակության օբյեկտներ են և կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով՝ կենսաբանական զենքի ստեղծման և արտադրության համար։ Երեւանում ռեֆերենսլաբորատորիայի ստեղծման համար ԱՄՆ ՊՆ-ն հատկացրել է 15,5 մլն դոլար, իսկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 18 մլն դոլար:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն էր հայտնել, որ Հայաստանի կենսաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի թույլատրման մասին հուշագիրը կուժեղացնի հայ-ռուսական համագործակցությունը կենսանվտանգության ոլորտում: