Արմինֆո. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 26-28-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կնվազի։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառֆայությունից, Երևանում
դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերը հնարավոր են տեղումներ: