Արմինֆո. Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն փոխի իրավիճակը ղարաբաղյան հարցում։ Այս մասին դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, <Ընդդեմ իրավական կամայականության> հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը ։
Փորձագետի կարծիքով ՝ ընտրությունների նախաշեմին, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել ագրեսիվ հռետորաբանության ակտիվացում։ Ալավերդյանը նկատել է, որ ժողովրդավարական գործընթացների ցուցադրությամբ Ադրբեջանի իշխանությունները նպատակ են հետապնդում քնեցնել զգոնությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ այժմ իրենց դեմոկրատ ներկայացնող անձինք իրականում կանգնած էին հայերի ջարդերի կազմակերպման հետևում:
Խոսելով բանակցային գործընթացի մասին ՝ Ալավերդյանը նշելկ է որ, այսպես կոչված, <Լավրովի պլան> գոյություն չունի, հակառակ դեպքում դա կմատնանշեր նաև մյուս երկու համանախագահող երկրների մոտ համապատասխան պլանների առկայությունը ։ Փորձագետը նաև ընդգծել է, որ միամտություն կլիներ կարծելը, որ համանախագահներից որևէ մեկը կօգտագործի Մադրիդյան սկզբունքներից տարբերվող փաստաթուղթ: