Arminfo.info



 Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2019 15:42
Նաիրա Բադալյան

Մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները և կարիքները, փակուղային է. Փաշինյան

Մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները և կարիքները, փակուղային է. Փաշինյան

Արմինֆո.Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր: Հայաստանի Հանրապետության այս դերակատարումը, որը ես հանգամանորեն ներկայացրել եմ այս տարվա օգոստոսի 5-ի Արցախի ժողովրդի առաջ Ստեփանակերտի հրապարակում, ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ:

 

Վարչապետը հիշեցրել է, որ համանման առաջին նիստը տեղի է ունեցել այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, իսկ հիմա համատեղ նիստ է անցկացվում Երևանում: <Կարծում եմ, այսպիսով, մի շատ կարևոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաև գործնական կարևոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները և անելիքները մեր համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ: Համագործակցությունը և երկխոսությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների միջև կրում է համակարգված բնույթ և կոչված է ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը:

 

Մարտի 12-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ ընդգծեցի երկու խնդիր, որոնց հասցեագրումն էական է արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Առաջինը Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է: Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է: Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը: Կարևոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Որո՞նք են այդ օբյեկտիվ իրականության բնորոշիչները:

 

Առաջին՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը և ընդգծել Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:

 

Երկրորդ՝ փոխվել է որոշումների ընդունման մշակույթը և այդ որոշումների վրա ազդելու ժողովրդի և հասարակության դերը ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որևէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության և արտահայտման: Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որևէ տարբերակի հետ կապված օգուտների և ռիսկերի անմիջական կրողը: Այս իրողությունն առավել քան ընդգծում է Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախում գալիք տարվա մարտին տեղի ունենալիք ընտրություններն այս տեսակետից ստանում են հավելյալ կարևորություն: Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից:

 

Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ մենք ունենք շատ կարևոր իրավիճակ և արձանագրում՝ բանակցային պրոցեսի հենց առաջին օրերից ընդգծվել է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, և այս տեսակետից չափազանց տարօրինակ է, որ շատ դեպքերում որոշ կառույցներից մենք լսում ենք գնահատականներ, նեգատիվ գնահատականներ Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ: Եվ մեր արձանագրումն այն է, որ իրականում Արցախում տեղի ունեցող ընտրությունները կայանում են միջազգայնորեն ստացված մանդատի հիման վրա, և, հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, որոնք որևէ կերպ քննադատության են ենթարկում այդ ընտրությունները, վնասում են խաղաղ գործընթացին, որովհետև եթե պիտի ընտրված ներկայացուցիչներն Արցախի ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում, ինչն արձանագրված է բանակցային ձևաչափի և բանակցային պրոցեսների փաստաթղթային հիմքում, ինչպե՞ս կարող են ընտրված ներկայացուցիչներն ընտրվել, եթե ոչ ընտրությունների միջոցով: Եվ ուրեմն առավել քան վստահ եմ, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան իրենց ժողովրդի քվեն և կկրեն այդ քվեն իրենց տված ժողովրդի հանդեպ պատասխատվությամբ, կառուցողական ներգրավում կունենան խաղաղ գործընթացում:

 

Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր: Հայաստանի Հանրապետության այս դերակատարումը, որը ես հանգամանորեն ներկայացրել եմ այս տարվա օգոստոսի 5-ի Արցախի ժողովրդի առաջ Ստեփանակերտի հրապարակում, ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձևավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ: Այս տեսակետից կուզենայի բարձր գնահատել Արցախի ներկա իշխանությունների հետ ձևավորված փոխըմբռնումը և իմ երախտագիտությունը հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար:

 

Այս տարվա ընթացքում խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, սակայն արձանագրվել են երկու կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Այս պայմանավորվածություններն ունեցել են երկու գործնական արդյունք. չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ ընդհանուր առմամբ հաջողվել է խուսափել ռազմական սրացումներից և իրավիճակը պահել վերահսկելի բոլոր կողմերի համար: Այսուհանդերձ, հրադադարի խախտումները շարունակում են հանգեցնել մարդկային կորուստների, վտանգում են հակամարտության գոտու քաղաքացիական բնակչությանը և վնասում են խաղաղ գործընթացի ծավալմանը: Օրինակ, անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանային ճանապարհների և բնակավայրերի գնդակոծումը, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 6-ի Բրատիսլավայի հայտարարությունից հետո, և ահա այդ միջադեպը չի նպաստում խաղաղ գործընթացի ծավալմանը: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնման միջոցով: Նույնքան կարևոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը: Ի տարբերություն մարդկանց շփումների ոլորտի այլ ծրագրերի, այս փոխանակումն իրականացվեց ոչ թե այս կամ այն երրորդ կողմի ուրվագծած շրջանակում, այլ հակամարտության բոլոր կողմերի պետական մարմինների միջոցով, որոնք ունակ եղան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով միմյանց հետ համաձայնեցնել և իրականացնել մեկ ընդհանուր գործ: Այս փաստն ինքնին ողջունելի է՝ եթե մեր ժողովուրդներն ունակ չլինեն շփվելու իրար հետ ուղղակիորեն, ոչ մի ուժ չի կարող մեզ հաշտեցնել: Կարևոր է, որպեսզի ադրբեջանցի լրագրողներն այցելեն Հայաստան և Արցախ, իսկ հայաստանցի և արցախցի լրագրողները լինեն Ադրբեջանում և ի վերջո կարողանան աշխատել իրար հետ:

 

Տարբեր առիթներով ես այս տարվա ընթացքում մատնանշել եմ, որ առանց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի ակտիվ ներգրավման և համաձայնության հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության և հաշտեցման: Հուսանք, որ այս ծրագիրը սկզիբ կդառնա ժողովուրդների խաղաղության նախապատրաստման և հաշտեցման համար:

 

Հաջորդը՝ մեր անդրանիկ համատեղ նիստի ժամանակ իմ կողմից հնչեց հարցադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող մադրիդյան երեք սկզբունքների և 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմքի պարզաբանման վերաբերյալ: Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք այս հարցադրման երկու տարբեր մեկնաբանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի կողմից: Այստեղ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը: Արդյոք առաջարկվող սկզբունքները և տարրերը հնարավորություն են տալիս, որպեսզի Արցախը պահպանի և զարգացնի իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից դուրս, թե այս սկզբունքները և տարրերը կոչված են սահմանափակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես դա պնդում է Ադրբեջանը: Ինչպես արդեն նշեցի՝ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն այս հարցում էապես տարբերվում է Ադրբեջանից, ինչն իհարկե լավատեսության հիմքեր է տալիս առաջարկվող բանակցային հիմքի հանդեպ: Այսուհանդերձ Հայաստանը և Արցախն ի վերջո պետք է պայմանավորվեն Ադրբեջանի հետ, ուստի անհրաժեշտ է շարժվել երկիմաստությունց դեպի միասնական ընկալման ձևավորում:

 

Տարվա ընթացքում մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումները, վերջին անգամ Բրատիսլավայում՝ դեկտեմբերի 5-ին: Եթե Ադրբեջանը փորձում է հարաբերական դարձնել ինքնորոշման իրավունքի կամ ուժի չկիրառման սկզբունքի իրականացումը, ապա հարաբերական է դառնում երրորդ սկզբունքը և ի վերջո շարունակում է գոյատևել այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք: Հայաստանի և Արցախի՝ միասնական հայ ժողովրդի անվտանգությունը պահանջում է հակամարտության կարգավորման կանխատեսելի միջավայր և սցենար: Այն մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները և կարիքները՝ փակուղային է և այդ մոտեցման հետևանքով է, որ չնայած հայկական կողմի և համանախագահների ջանքերին՝ վերջին 25 տարում հնարավոր չի լինում կարգավորել հակամարտությունը:

 

Կարծում եմ՝ առարկայական քննարկումների նպատակը նախևառաջ պետք է լինի հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքների հաստատումը ոչ միայն սկզբունքների անվանումներով, այլև բովանդակությամբ: Բայց հարկ եմ համարում նաև նշել, որ 1986-87 թվականների ստատու քվոյին կամ դրա որևէ մոդեֆիկացիայի վերադառնալը որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են և չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից:

 

Մեր կառավարությունը հենց ամենասկզբից Արցախի հարցի կարգավորման առումով որդեգրել է կառուցողական դիրքորոշում և գոհունակությամբ պետք է նշեմ, որ սա արձանագրվում է նաև միջազգային մեր գործընկերների կողմից: Արցախի հարցի կարգավորման հայեցակարգային մակարդակում մենք առաջարկել ենք շատ պարզ, տրամաբանական և հասկանալի սկզբունք: Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս սկզբունքը հայտարարելով՝ ես հույս ունեի, որ Ադրբեջանի նախագահը հանդես կգա համանման հայտարարությամբ, ինչը բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու մեծ հնարավորություններ կբացի: Ցավոք, սակայն, մենք մինչև օրս Ադրբեջանի ղեկավարի կողմից նման հայտարարություն չենք լսել և կարծում եմ՝ հակամարտության կարգավորմամբ շահգրգիռ բոլոր միջազգային կառույցներն ու գործընկերներն իրենց առաջ խնդիր պիտի դնեն քաջալերել Ադրբեջանի նախագահին՝ հանդես գալ նման հայտարարությամբ, համաձայնվել հասկանալի և տրամաբանական բանաձևի հետ, որովհետև այն ընկալումը, թե հակամարտության կարգավորման սցենարը պետք է բավարարի կողմերից մեկի պատկերացումները և արհամարհի մյուս երկու կողմերի պատկերացումները, բանակցային գործընթացում տեղապտույտ են ստեղծելու: Առավել ևս կարծում եմ, որ բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար, մանավանդ որ, ինչպես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք վերջին տարիների համար աննախադեպ քանակի և որակի զենք և ռազմամթերք ենք ձեռք բերել, Զինված ուժերում իրականացրել ենք և իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք էլ ավելի բարձր մակարդակի են հասցնում մեր բանակի մարտունակությունը:

 

Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս գործողությունները մենք իրականացնում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, արձանագրելու, որ ուժի դիրքերից Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ խոսելու բոլոր փորձերն անիմաստ են: Եվ այս առումով Հայաստանն իրականացրել և իրականացնում է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարում, այլև պիտի ավելի մեծ դերակատարում ունենա որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավոր>,- ասել է վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ վարչապետ. առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջՀՀ վարչապետ. առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջ
Փորձարկող-տիեզերագնաց  Հարություն Կիվիրյանը հանդիպել է հայ ուսանողների հետՓորձարկող-տիեզերագնաց  Հարություն Կիվիրյանը հանդիպել է հայ ուսանողների հետ
ԱԺ փոխխոսնակ. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ էԱԺ փոխխոսնակ. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանըՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը
ՊԵԿ նախկին ղեկավար. ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է ապստամբի ինքն իր դեմՊԵԿ նախկին ղեկավար. ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է ապստամբի ինքն իր դեմ
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները հավատում են, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորությունՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի իշխանությունները հավատում են, որ կա Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու իրական հնարավորություն
Հիմա էլ լռե՞նք... ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանին գյուղեր հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման մասինՀիմա էլ լռե՞նք... ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանին գյուղեր հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման մասին
ՄԱԿ-ի դատարանը լսումներ կսկսի Ադրբեջանի նախաձեռնած հակընդդեմ հայցի շրջանակում Հայաստանի ներկայացրած առարկությունների վերաբերյալՄԱԿ-ի դատարանը լսումներ կսկսի Ադրբեջանի նախաձեռնած հակընդդեմ հայցի շրջանակում Հայաստանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. ՄիրզոյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. Միրզոյան
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. ԿլաարԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. Կլաար
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումըՊետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումը
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համարՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համար
Հարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանըՀարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանը
"Թաթոյան" հիմնադրամ. կառավարության ղեկավարն Ադրբեջանին զիջում է տարածքներ, որոնք խաթարում են Հայաստանի անվտանգությունն ու մարդկանց իրավունքները
Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր ԿազիմիրովըՄահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Դեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանըԴեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանը
Լույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմըԼույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքներըԳեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
Ստեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասինՍտեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասին
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանըԵվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Պետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղումՊետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում
Մայքլ Գյուրջյանի Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին» մրցանակի է արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում
Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
Քաղաքագետ. Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Կոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանըԿոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված ԱրցախումԺան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում
Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումներըԵրևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումները
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամինԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև